Լրահոս 24/7
02.05.2024

ՀՀ ընտրական համակարգը բացառում է որևէ միջամտություն. Հովակիմյան

ՀՀ ընտրական համակարգը բացառում է որևէ միջամտություն. Հովակիմյան

Նախկին ԿԸՀ գործունեությանը, նախկին ընտրություններին զերծ կմնամ անդրադառնալուց, որովհետև այդ բոլոր գնահատականները, ըստ էության, քաղաքական են: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, չեզոքությունը խախտած կլինեմ, եթե որևէ կերպ անդրադառնամ նախկին ԿԸՀ-ների գործունեությանը:

Այսպես պատասխանեց ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում նախկին ԿԸՀ միջամտությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Իր խոսքում Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց նախկին ԿԸՀ կազմերին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների հարցում միջամտությանը, Հովակիմյանը նկատեց՝ ներկայիս ընտրական համակարգն այնպիսին է, որ որևէ միջամտություն բացառվում է, քանի որ քվեարկության ընթացքն օնլայն հեռարձակվում է:

«Ի՞նչ միջամտության մասին է խոսքը: Բոլորն ուղիղ եթերում հնարավորություն ունեն հետևելու ընտրությունների ընթացքին: Ընտրությունների ժամանակ հանձնաժողովների բոլոր նիստերը ուղիղ հեռարձակվում են, այսինքն՝ ՀՀ ընտրական համակարգն այսուհետ բացառում է որևէ միջամտություն: Այլևս անձերով չի պայմանավորվի, ու ես շատ գոհ եմ, որ այդ օրենսդրության ձևավորմանը նախկինում նպաստել եմ իմ գործունեությամբ»,- ասաց Հովակիմյանը:

Աղազարյանը հարց ուղղեց նաև որոշ քաղաքական ուժերի կողմից մարդկանց՝ որոշակի շահագրգռության դիմաց քվեաթերթիկները նկարելու դեպքերին, ինչին ի պախասխան՝ ԿԸՀ նախագահը նկատեց՝ համամասնական ընտրակարգում կա քվեաթերթիկների առանձին ինստիտուտ, որը վերահսկողությունը դարձնում է անիմաստ:

«Ընտրական համակարգի հետ կապված մեր օրենսդրությունը իրոք շատ լավն է: Նման բազմաթիվ խնդիրներից մեզ զերծ է պահում»,- հավելեց նա:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ