Լրահոս 24/7
02.05.2024

Վրաստանի արևմտյան ուղին վտանգված է. ԱՄՆ

Վրաստանի արևմտյան ուղին վտանգված է. ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է հրապարակել, որում Միացյալ Նահանգները դատապարտում է «Կրեմլից ներշնչված և Վրաստանի խորհրդարան ներկայացված «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը, ինչպես նաև դրա պաշտպանության համար Վրաստանի կառավարական պաշտոնյաների արած կեղծ հայտարարությունները»:

«Իշխող կուսակցության անդամները հստակ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատությունները և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարությանը զսպող գործոն է»,- ասել է խոսնակը և ընդգծել, որ այդ օրենքն ու «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին դնում են վտանգավոր հետագծի վրա։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և այդպիսով վտանգում են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ուղին:

«Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում այն ​​արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք Վրաստանին 32 տարի՝ ամրապնդելու այդ երկրի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունը, հիմնովին խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր հաստատած ամուր հարաբերությունները»,- հայտարարել է Միլլերը:

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդին և իր ձայնը լսելի լինելու նրա իրավունքին։

«Մենք դատապարտում ենք խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել ազատ արտահայտվելու իրենց իրավունքից»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ