X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա:

Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով:

Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր:

ՊՈԱԿ-ը փորձաքննություններ կիրականացնի պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով, ինչպես նաև կտրամադրի փորձագետի կարծիք:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս