Լրահոս 24/7
03.05.2024

Այս ճանապարհը միասին կանցնենք. Արշակյան

Այս ճանապարհը միասին կանցնենք. Արշակյան

Կիրանցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք:

Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, թե կիրանցիների հույզերի վրա ազդում են կեղծ լուրերը, թե իբրև թուրքը հայկական բարձունքներ է գրավում, գյուղերը տրվում են։

Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև կիրանցիների և փակված ճանապարհն անցնող քաղաքացիների միջև գրանցված միջադեպը և այս համատեքստում պետության պարտավորությունը:

«Քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով:

Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում: Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են:

Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն, պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել: Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել»,- ասաց նա և անթույլատրելի համարեց նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, ինչպես նաև մեքենանր կոտրելը, մարդկանց ահաբեկելը, ստերով ծայրահեղություններ արդարացնելը:

Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցնիների հույզերի վրա։

«Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք:

Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ