Լրահոս 24/7
03.05.2024

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի. ՀՀ ՄԻՊ

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի. ՀՀ ՄԻՊ

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի, բայց նաև հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, իսկ պետական իրավասու մարմինները պետք է ձեռք բերեն բավարար հմտություններ իրավունքի սահմանափակումն ու համաչափությունը հիմնավորելու համար, որովհետև հակառակ պարագայում անընդհատ գործ ենք ունենալու տարատեսակ խնդիրների հետ:

Այդ մասին Ազգային ժողովում՝ ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում իրականացվող հավաքներին:

«Այո՛, պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ, այո՛, հավաքների ազատությունն իրոք կարող է սահմանափակվել, և խաղաղ բնույթը պետք է երաշխավորվի, բայց այդ սահմանափակումները պետք է ունենան հիմնավորվածություն»,- ասաց նա:Անդրադառնալով առհասարակ ՀՀ տարբեր հատվածներում իրականացվող հավաքներին՝ Անահիտ Մանասյանը հայտարարեց.

«Այո՛, ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր, միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու, օրինական պահանջը ներկայացնելու և դա չկատարելու հիմքով անձանց ազատությունից զրկելու հետ կապված հարցեր, նվազագույն իրավունքները երաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերում են անձին ազատությունից զրկելու հիմքերը և պատճառները չներկայացնելուն, կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում երբ անձը քրեական որոշակի գործընթացների շրջանակներում է ազատությունից զրկվում և այլն, և այլն:

Բայց միևնույն ժամանակ արձանագրել ենք հավաքի մասնակիցների կողմից բռնության, բռնության կոչերի գործադրման անթույլատրելիություն, ատելության խոսքի անթույլատրելիություն, որի հետ կապված տարբեր երևույթներ և իրավիճակներ նույնպես արձանագրվել են: Հետևապես խնդիրներին չի կարելի նայել միակողմանի»,- ասաց նա:

Ելնելով վերոգրյալից՝ Անահիտ Մանասյանը լուծում առաջարկեց, այն է՝ խնդիրները պետք է ոչ թե օգտագործել, այլ դրանց համար լուծումներ գտնել համատեղ ուժերով, որովհետև մեզանից որևէ մեկն առանձին, անհատապես չի կարողանա դրանք լուծել:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ