Լրահոս 24/7
03.05.2024

Կոռուպցիոն հանցագործությամբ դեպքերն աճել են 56,3 տոկոսով

Կոռուպցիոն հանցագործությամբ դեպքերն աճել են 56,3 տոկոսով

2023-ին ՀՀ-ում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1404 դեպք, 2022-ին՝ 898: 2022-ի համեմատությամբ այս տեսակ հանցագործությամբ դեպքերն աճել են 506-ով կամ 56,3 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարեց կառույցի ղեկավար Աննա Վարդապետյանը:

2023-ին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ, 2022-ին՝ 63 պաշտոնատար անձ:

Քրեական վարույթներով դատի են տրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը, Երևանի նախկին քաղաքապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը, «Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ՊՆ 3 աշխատակից, այդ թվում՝ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալը, սպառազինության գլխավոր վարչության պետը, իրավաբանական վարչության պետը և այլ անձինք:

«Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի աճը դատախազությունը չի գնահատում որպես բացասական ցուցանիշ՝ հաշվի առնելով այն, որ այդ հանցագործությունները լատենտային են կամ քողարկված»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Հանցագործությունների աճին զուգընթաց 2023-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում 14,6 տոկոսով, ինչը, ըստ Աննա Վարդապետյանի, դատախազության համար անհանգստացնող ցուցիչ է:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ