Լրահոս 24/7
03.05.2024

ՀՀ-ի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ-ի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:

Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր՝ մշակույթի և ստեղծագործության ոլորտում փոխգործակցության խորացման նպատակով: Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցությունը և այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Շեշտելով «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններում։

«Համոզված եմ՝ այս ծրագրի ստորագրումն առաջիկա տարիներին հնարավորություն կտա առավել ընդլայնելու հարաբերություններն ու խթանելու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը, երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հարաբերությունների զարգացման գործում կարևորելով նաև երկու երկրների դեսպանությունների դերակատարումը։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հայկական «Ոսկե ծիրան» և իրանական «Ֆաջր» կինոփառատոների միջև արդյունավետ փոխհամագործակցությանը, որի շրջանակում ներկայացվում են հայկական և իրանական ֆիլմեր:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորության է սահմանվել, որը այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովելՆախարարը կարևորել է նաև գրավոր ժառանգության ոլորտում առկա համագործակցությունը՝ անդրադառնալով, մասնավորապես, Մատենադարանի հետ հաջող գործակցությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ շատ տպավորված է Հայաստան կատարած առաջին այցով: Նա համոզմունք է հայտնել՝ տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ է առկա:

Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության՝ կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ծրագիրը:

«Հանդիպելով պարսկերեն սովորող աշակերտների հետ՝ համոզվեցի, որ նրանք իրենց նպաստն են բերելու երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությանն ու հարաբերությունների զարգացմանը:

Ակնհայտ է երկու բարեկամ ժողովուրդների դրական վերաբերմունքը միմյանց հանդեպ: Կարծում եմ՝ անելիքներ ունենք ճանաչելիության բարձրացման առումով»,- ասել է ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև կրթության ու գիտության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ