Մոսկվայում կայացել են ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի բանակցությունները տրանսպորտային ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, հաղորդել են ՌԴ կառավարությունից։
Ի կատարումն Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թվականի ապրիլի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ քննարկվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման առաջնահերթ խնդիրները։ Բելոուսովը և Մուստաֆաևը հաստատել են Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային մայրուղիներով բեռների կայուն փոխադրումների ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման հետաքրքրությունը:
Բանակցությունների արդյունքում հաստատվել է երկաթուղային փոխադրումների և «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվ–իրավական բազայի ստեղծման գործողությունների համատեղ ծրագիրը:
Ըստ հաղորդագրության՝ բանակցություններն անցել են կառուցողական և բարեկամական մթնոլորտում:
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…