Լրահոս 24/7

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան

Առատ տեղումների հետևանքով Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի:

Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ընկերությանը:

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստանում: Երևանցիներին չի հետաքրքրում պայմանագրային դրույթները, վստահ եմ՝ օբյեկտիվ են պատճառները:

Այս տարի կառավարության մեր գործընկերների ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ պետք է գանք մի հանգուցալուծման, որովհետև ամեն մի բակում չենք կարող կոյուղիների հարցով զբաղվել:

Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի, ամեն ծառայություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք, որովհետև չենք կարող այս տարի մենք անենք, մյուս տարի մեկին խնդրենք: Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է, այս հարցում ամենավերջին պատասխանատվությունը մերն է. պետական գույք է, համայնքային էլ չէ, չգիտեմ մենք նախորդ տարի իրավունք ունեինք այդ 14 կմ կոյուղին կառուցելու թե ոչ, բայց կարիքը կար, արել ենք: Կա շատ նորմալ դժգոհություն մարդկանց մոտ, և ոչ ոքի հետաքրքիր չէ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել, պետք է փոխվի այդ պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:

Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն մեկ ամիս է՝ ընթանում են գույքագրման աշխատանքներ, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, կառաջարկվի կազմել քաղաքային ծրագիր:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

13 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

19 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

22 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

25 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

44 mins ago

ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ…

57 mins ago