Լրահոս 24/7

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ 

Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են  շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցները, սպառողների խոցելի խմբերի պաշտպանությունը,  կիրարկման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը և այլն: 

Համաժողովի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արդյունավետ գործունեության թեմայով, որի ընթացքում Գեղամ Գևորգյանը կներկայացնի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը  մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման վերաբերյալ:

ՄՊՀ-ն ICPEN-ի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ Այն միջազգային հարթակ է, որը կոչված է հաղթահարել սպառողների պաշտպանության ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները ողջ աշխարհում։ ICPEN-ի անդամ են իրավասու  կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և այլն։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

14 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

14 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

14 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

15 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

15 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

15 hours ago