Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, դժբախտ պատահարի, քարաթափման, հիդրոդինամիկական վթարի, հեղեղման, սողանքի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 3-ական, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 11, օձի նկատման՝ 31, կեղծ ահազանգի՝ 6, փլուզման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 82 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 49 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 101 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 51 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 117, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել՝ հայ ժողովրդին…
Երևան քաղաքում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի…
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «ՌԴ-ում եղբայրական…
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ…
Պաշտպանության նախկին նախարար և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը…
110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին…