Լրահոս 24/7
07.05.2024

Եթե կասեցնենք գործընթացը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Եթե կասեցնենք գործընթացը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացը կասեցնելու մասին հոգևորականների պահանջին և մեկնարկած շարժմանը․

«Ենթադրենք՝ այսպիսի իրավիճակ. ես ասում եմ՝ շատ լավ, հարգելի լրագրողներ, հարգելի եպիսկոպոսներ, վեհափառ հայրապետ։ Որ ասում եք, շատ լավ․ վաղը առավոտից կամ, ինչու առավոտից, այսօր ցերեկվանից կասեցնում ենք գործընթացը։ Իսկ ի՞նչ է լինում դրանից հետո։

Դրանից հետո լինելու է պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Իսկ ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը. ընդ որում, հավատացած եմ, և վերլուծելով, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, նպատակը հենց դա է․ ի սկզբանե թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը։

Ընդ որում, պատերազմն այդ պարագայում դելեգիտիմացված չի լինի ինչ-որ առումով, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել, բնականաբար, նաև արտաքին որոշ ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ Հայաստանի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելու Հայաստանում քաղաքական փոփոխություններ անելու համար»։

Ըստ նրա՝ պատերազմը ներքին ու արտաքին ուժերին հարկավոր է առանց ընտրությունների իշխանափոխություն անելու համար.

«Ովքեր ասում են կասեցում, քաղաքական օրակարգը հետևյալն է՝ սադրել պատերազմ, պատերազմի արդյունքում իշխանափոխություն ապահովել ոչ ընտրական եղանակով, իսկ դա հնարավոր է, եթե երկրի տարածքներ օկուպացվեն, հաջորդաբար՝ ոչ լեգիտիմ, մարիոնետային իշխանության հաստատում երկրում և երկրի ինքնիշխանության ու պետականության դե ֆակտո լուծարում՝ դե յուրե լուծարումից առաջ։ Սա է էդ սցենարը, և դա այնքա՜ն ակնհայտ է»։

Լրահոս
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան