Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։ Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։
«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ փակուղին, որովհետև 2018 թվականի առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետևյալ քայլերը․ առաջինը՝ յոթ շրջանների վերադարձ, երկրորդ՝ ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակի լուծարում, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլև ինչքան հայերի կողմից է կառավարվում, այնքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից, սրա արդյունքով՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում, հաջորդը՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգումն էր։ Եվ, եթե նույնիսկ այս ամենն արվեր, պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չէր երևում, թե ինչ էր լինելու հետո։
Չորս տարվա բոլոր դետալները գծելու արդյունքում վարչապետը եկել է այն եզրակացության, որ պատերազմն անխուսափելի էր երկու դեպքում էլ։
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…