Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը դրա անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատելի աճ. այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։
«Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է մասնակից երկրների համար»,- պարզաբանել է Պեսկովը։
«Մասնակից երկրները դա գիտեն, և, ամենայն հավանականությամբ, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…