Լրահոս 24/7

Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության` Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։

Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել. «Ժողովուրդները, ազգերը կան այնքանով, որքանով որ պահպանում և ապրեցնում են իրենց սովորույթներն ու ավանդույթները: Եթե չկան մեր սովորույթները, մենք ուղղակի կորցնում ենք մեր արժեքային համակարգը:

Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք մեր սովորույթները մեզ հետ տանենք, որտեղ էլ, որ ապրենք: Շատ կարևոր է դրանք փոխանցել երիտասարդներին, ապագա սերունդներին:

Ես ուրախ եմ, որ այստեղ կան փոքրիկներ, պատանիներ, դեռահասներ, որոնք պարի կամ երգի միջոցով ստացել են մեր հայկական սովորույթները և փոխանցելու են հաջորդ սերունդներին: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ այստեղ տեսնում եմ»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նախագահը մասնավորապես ասել է. 

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք` որպես Հայաստանի Հանրապետություն և որպես Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ, մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու։ Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած: Եվ այս հարցում ամենակարևորը միասնականությունն է, համերաշխությունը, իրար չվիրավորելը, իրար լսելը: Մենք հզոր ենք, երբ ավելի միասնական ենք և հաջողություն կունենանք, երբ բոլորիս ընկալումը նույնը լինի, այն է՝ գործել և մեր անելիքն անել հանուն Հայաստանի Հանրապետության»:

Խոսքն ուղղելով Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանին, նախագահը ցանկություն է հայտնել, որ «եկեղեցին շարունակի առաջնորդել այն քրիստոնեական արժեքներով, որոնցով միշտ առաջնորդվել է»: 

«Դա շատ կարևոր առաքելություն է, որը իրականում նաև շատ դժվար է իրականացնել այսօրվա բարդ աշխարհում: Մենք մարտահրավերների առջև ենք կանգնած՝ որպես քրիստոնյաներ, և պետք չէ այս մարտահրավերների ժամանակ թշնամանալ այլ կրոնների հետ: Մենք որպես հայ կարողացել ենք մեր գոյությունը պահպանել, որովհետև մենք իրապես կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ ենք: Մեր հակառակորդ երկրները միշտ փորձում են ներկայացնել, որ մեր պայքարն իրենց հետ եղել է կրոնական: Սակայն իրականում մեր պատմության մեջ մեր պայքարը չի եղել կրոնական: Մենք եղել ենք կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ: Հատկապես Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում մեզ ընդունում են նաև նրա համար, որ մենք կրոնական մեծ հանդուրժողականություն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք, որովհետև մեր քարոզիչները՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել»,- ասել է նախագահը՝ բոլորին մաղթելով հաջողություններ և բազում ձեռքբերումներ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

14 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

15 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

15 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

15 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

16 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

16 hours ago