ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները այսօր դժգոհ չեն սահմանազատման գործընթացից։
«Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից, փաստացի արդյունքներից այս պահին դժգոհ չեն, ավելին՝ այս պահին իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»: