X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ո՞վ է վարչապետի իրենց թեկնածուն. Քոչարյանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացառել է ՔՊ պատգամավորների՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը միանալը։

Քոչարյանն անդրադարձել է նաև Գալստանյանի գլխավորած շարժման վարչապետի թեկնածուի հարցին.

«Ո՞վ է վարչապետի իրենց թեկնածուն։ Իշխան Սաղաթելյա՞նն է։ Երբ կհրապարակեն իրենց թեկնածուի անունը, նոր էդ հարցերը կտաք։ Իսկ ՔՊ-ն ունի իր թեկնածուն, որն այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը»։

Քոչարյանը նաև ասել է, թե Գալստանյանը հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է։ «Սպիտակ շորեր մեկ էլ Վազգեն կաթողիկոսն է հագել»,- ասել է նա։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս