ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից իր անունը տվել և կոչ արել միանալ իմպիչմենտի գործընթացին։
Բաքոյանը նշեց, որ իր և Գալաստանյանի միակ հանդիպումը եղել է 44-օրյա պատերազմին՝ ԼՂ-ում, ապա 2020թ․-ի աշնանն ինքը զանգահարել է և զոհված հորեղբոր որդուց որևէ տեղեկություն փորձել իմանալ և այդ հարցով աջակցություն խնդրել։
Բաքոյանը նշեց, որ հայտարարությունը, թե եզդի համայնքը միացել է շարժմանը՝ սխալ է։
«Չի կարող մեր համայնքը միանալ Բագրատ Սրբազանի շարժմանը։ Կարող են լինել անհատներ, որ քաղաքական այդպիսի կողմնորոշում ունենան՝ գնան միանան։ Իմ համայնքից նման հայտարություն չի կարող ունենալ»,-ասաց նա և հորդորեց համայնքի անունից որևէ մեկը նման հայտարարություն չանի, այդ թվում նաև համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր միացել են այդ երթին։
Բաքոյանը նշեց, որ չի կարող որևէ կոմպրոմատ լինել և այդպես փորձեն ՔՊ պատգամավորներին դեպի իրենց տանել։
«Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ ՔՊ-ն բավականին ամուր է, մի միլիմետրի շեղություն չի կարող խմբակցությունում լինել։ ՔՊ-ն բավականին հանգիստ է, ամուր է և բավականին թիմային է գործում»,-ասաց նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…