Վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը:
«Գործընթացը շարունակվում է այն սկզբունքների հունով և համահունչ որոնք հանրահռչակել ենք»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, որ երկու երկրների փոխվարչապետները, որոնք նաև ղեկավարում են սահմանային հանձնաժողովները, եկել են համաձայնության՝ սկսել մեկնարկել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը:
«Աշխարհի բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ ողջունել են այս երկկողմ համաձայնությունը՝ այդ թվում ԵԱՀԿ նախագահությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…