Լրահոս 24/7

Սամբիստները 18 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում:

Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը (50 կգ/ երիտասարդներ) և Ալեքս Խաչատրյանը (53 կգ/ պատանիներ):

Մեծահասակների պայքարում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավանեսյանը և 54 կգ քաշային Արփինե Մնացականյանը:

Երիտասարդների պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Ղազարյանը (79 կգ), իսկ պատանիների պայքարում՝ Մելինե Առաքելյանը (47 կգ քաշային), Նարեկ Սիմոնյանը (53 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ):

Մեծահասակների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Կարեն Սարգսյանը (58 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ), մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանը և 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը:

18-20 տարեկան երիտասարդների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Մհեր Մելոյանը (58 կգ) և Անի Մարտիրոսյանը (54 կգ), իսկ 16-18 տարեկան պատանիների պայքարում՝ 79 կգ քաշային Լևոն Վանոյանը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 29 երկրի շուրջ 600 մարզիկ:

Ավելի վաղ՝ Եվրոպայի առաջնության նախօրեին, տեղի է ունեցել մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի շրջանակում անցկացվել են գործկոմի նոր կազմի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

52 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago