Լրահոս 24/7
13.05.2024

Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան

Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ, որոնք ակտիվորեն տարածում են Բագրատ սրբազանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները, մեկ անգամ էլ և մեկընդմիշտ տեղեկացնեմ․Նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով, այդ թվում՝ վերոգրյալ «փաստական» ապացույցների հիմքով, 08.09.2006թ. դատապարտվեցի 4 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները ևս ինձ՝ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրիս, չեզոքացնելու հանցավոր որոշման հնազանդ դակիչների դերում էին:

Անազատության մեջ երկիրը լքելու, խմբագրությունը, թերթը փակելու առաջարկի դիմաց ազատ արձակվելու մի քանի առաջարկ եմ ստացել ԱԱԾ պաշտոնյաների կողմից։ Չեմ համաձայնել։

Արդյունքում կրեցի 3 ու կես տարի ապօրինի ազատազրկումը: Ազատազրկման վերջում՝ 2009թ․ օգոստոս ամսին, առողջական ծանր խնդիրներ ձեռք բերեցի՝ գլխուղեղի նորագոյացության պատճառով օրըստօրե կորցնում էի տեսողությունս։ Սկսեցի անվարժ խոսել։ Արտերկրում գլխի վիրահատությունը, ճառագայթային բուժումն անհետաձգելի անհրաժեշտություն էր։

2021 թվականին 2006-ի ապօրինի դատական ակտը բողոքարկեցի վճռաբեկ դատարան, որն ընդունեց վարույթ, և գործի քննությունը ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

2022թ․, արդեն դատարանի որոշմամբ, փաստվեց, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը ապօրինի է, պետք է կարճվեր 2004 թվականի մարտի 1-ին ընդունված օրենքի կիրառմամբ, և, հետևաբար, ես չէի կարող ազատազրկվել:

Դատական ակտով փաստվեց, որ 3 տարի 6 ամիս ժամկետով ապօրինի եմ ազատազրկված եղել»:

Լրահոս
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
16:48
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
16:31
Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ