Լրահոս 24/7

Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, և Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջև վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարևորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային և հասարակական կյանքում:

Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում:

«Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին և հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը:

Թիվ 1

Recent Posts

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց»…

6 minutes ago

Լոնդոնում Ուկրաինայի հարցով ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները հետաձգվել են

Այսօր Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցությունները, որոնք կանցկացվեն Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ…

27 minutes ago

Ասում են՝ խաղաղության փաստաթուղթը ՀՀ-ի համար նվաստացուցիչ է, բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում. Ալեքսանյան

Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ…

47 minutes ago

Քրեական ենթամշակույթը տղաներին թուլացնելու մեթոդ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին…

1 hour ago

ՀՀ-ում կա խտրականություն և բռնություն կանանց նկատմամբ. Միրզոյան

Վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ, և, ավելին…

1 hour ago

Ավելի լավ կապրեին, եթե կանայք իրենց ներուժը լիարժեք իրացնեին. Փաշինյան

Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Կառավարության նիստում…

2 hours ago