Ցուցարարները հավաքվում են Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ այսօր նախատեսում են երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
Ուսանողները շուտով կսկսեն երթը դեպի խորհրդարան։ Երկուշաբթի օրվանից Վրաստանի 50 բուհերի ուսանողներ դասադուլ են հայտարարել։
Խոստանում են, որ դասասենյակներ չեն վերադառնա, քանի դեռ օրենքը չեղյալ չի հայտարարվել։ Այժմ դասադուլավորները հավաքվում են իրենց բուհերին հարող տարբեր վայրերում։ Այնտեղից նրանք կուղևորվեն դեպի Թբիլիսիի ֆիլհարմոնիկ դահլիճ, ապա՝ Ռուսթավելի պողոտա։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում շարունակվում են ակցիաները՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով։
Բողոքի ցույցերը բազմիցս ցրվել են։ Մայիսի 13-ին օրինագծի երրորդ ընթերցմամբ ընդունմանը ընդառաջ իրավական հանձնաժողովի նիստ տեղի ունեցավ ցուցարարների կոշտ ձերբակալությունների ֆոնին։
Նախօրեին Վրաստանի վարչապետն ասել էր, որ խորհրդարանը կգործի «Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան» և օրենքը կընդունի երրորդ ընթերցմամբ՝ չնայած բողոքներին։
Նրա կարծիքով՝ օրենքը կենսական դեր կխաղա «դրսից պարտադրված բևեռացմանը» վերջ տալու համար։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…