ԵՄ առաքելությունն ավելի ու ավելի շատ է Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ և բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում։
Այդ մասին «News.ru» հարթակին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, անպատասխանատվությունը և անվերահսկելիությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, կամ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ ԵՄ սադրիչներն զբաղվում են հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ սերմանելով Եվրամիության, որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի», մասին կեղծ պատկերացումներ։