Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. «News.ru»-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։
Հենց դա է անում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված Եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ»,-ասել է նա։
Գալուզինի խոսքով, եռակողմ աշխատանքային խումբն իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների «Այսպիսով, 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ։
Մենք գրեթե հասել ենք համապարփակ, հավասարակշռված համաձայնության։ Սակայն գործընթացը կանգ է առել, և դա մեր մեղքը չէ: Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշեց սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,-ասել է նա:
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ անհրաժեշտ են համարում հնարավորինս արագ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…