Լրահոս 24/7

Հայտնի է Բայդեն-Թրամփ նախընտրական առաջին բանավեճի օրը

ԱՄՆ-ում գործող նախագահ Ջո Բայդենի և նրա հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին հեռուստաբանավեճը նախատեսված է հունիսի վերջին։

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ հեռուստաբանավեճը տեղի կունենա հունիսի 27-ի երեկոյան՝ Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է բանավեճեր անցկացնել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ կանգնած՝ չնայած այն հանգամանքին, որ Բայդենը «ցանկանում է նստել»։

Այս մասին Թրամփը ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է երկու անգամ բանավիճել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ, չորեքշաբթի հաղորդում է Fox News-ը։

«Ես պատրաստ եմ:

Առաջարկվող ժամկետներն ինձ հարմար են: Ես պատրաստ եմ բանավիճել ցանկացած պահի, ցանկացած վայրում»,- ասել է նա Fox News-ին:

«Սրիկա Ջո Բայդենը ամենավատ բանավիճողն է, ում հետ երբևէ գործ եմ ունեցել: Նա չի կարող երկու բառ իրար հետ կապել: Նա նաև, մեծ տարբերությամբ, ԱՄՆ պատմության վատագույն նախագահն է»,- հավելել է Թրամփը:

Թիվ 1

Recent Posts

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

6 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

26 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

48 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

1 hour ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

2 hours ago