Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հուշարձանի նկատմամբ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գույքային իրավունքի պետական գրանցումը չի կատարել և լիարժեք չի օգտագործում հոգևոր նպատակներով:
Որոշումը հնարավորություն կտա հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ իրականացնելու հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը: Այդ առումով հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն հուշարձանի պահպանության վիճակի նկատմամբ:
Արդյունքում՝ կապահովվեն հուշարձանի և տարածքի լուսավորության հարցը, հուշարձան այցելող զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման խնդիրը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարեկարգված տարածքներում ենթակառուցվածքների գործունեությունն ապահովելու ուղղությամբ, գիշերային լուսավորության առկայությունը կնպաստի հուշարձանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…