Շատերը մեղադրում են Եվրամիությանը երկակի ստանդարտների մեջ, քանի որ նրա դիրքորոշումը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ տարբերվում է Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի դերի վերաբերյալ նրա տեսակետներից:
Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ամերիկյան Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում։
«Շատերն ամբողջ աշխարհում բողոքում են, որ մենք թույլ չենք տա Ռուսաստանին անել այն, ինչ անում է Իսրայելը Գազայում ռազմական գործողությունն այնպես, ինչպես ինքն է անում՝ միաժամանակ հասկանալով՝ պետք է արձագանքը ահաբեկչական գործողություններին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին ազդե՞լ է այլ երկրների ընկալման վրա։














