Լրահոս 24/7

Ա. Գրիգորյանը հերքել է Պեսկովի՝ սահմանապահների մասին հայտարարությունը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե հայկական կողմը խնդրել է, որ ռուս սահմանապահները մնան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։

«Մենք նման խնդրանք չենք ունեցել»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է և Մոսկվան էլ ընդունել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, ինչպես նաև որ ռուս սահմանապահները դուրս գան հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող 17 կետերից և Սիսիանի ու Գորիսի բազաներից։

«Նրանք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նո՞ւյնպես ուզում եք, որ դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են և խնդրել ենք այդտեղից դուրս գաք։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում»,- հայտարարել է Գրիգորյանը։

Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին կայացած երկկողմ հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Պեսկովը նաև նշել էր, որ hայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները մնալու են Իրանի և Թուրքիայի հետ սահմանին:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

11 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

12 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

13 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

13 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

13 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

14 hours ago