Լրահոս 24/7
17.05.2024

ՀՀ-ն և Ադրբեջանը մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

ՀՀ-ն և Ադրբեջանը մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով:

«Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության ոլորտում ամենակարևոր միջազգային կազմակերպություններից մեկը:

Հաշվի առնելով, որ մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ հիմնարար սկզբունքների՝ ներառյալ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է, կարևոր է, որ մենք վերահաստատենք այն արժեքները, որոնցով այս կազմակերպությունն առաջնորդվել է վերջին երեք քառորդ դարում:

Ցավոք, դա վերաբերելի չէ բոլոր անդամ պետություններին՝ թե՛ ներպետական ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ այլ երկրների հետ հարաբերությունների համատեքստում:

Այս առումով Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մարդու իրավունքների և մարդասիրական առումով զգալի զարգացումներ են տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում՝ մասնավորապես Հարավային Կովկասում:

2023 թվականի սեպտեմբերին ինն ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել է Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2023 թվականի հոկտեմբերի փաստահավաք այցի արդյունքներով:

Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ փախստականների կարճաժամկետ կարիքները:

Մեկ այլ հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը:Միաժամանակ, մենք պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները:

Ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես արձանագրած է Ալմա-Աթայի հռչակագրով, պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հիմնվելով հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը կոնվենցիաների իր համակարգով կարևոր դեր ունի խաղալու Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու և իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Լիխտենշտեյնին Նախարարների կոմիտեի աշխատանքները նվիրվածությամբ առաջներդելու համար և մաղթել ամենայն բարիք հաջորդ նախագահությանը՝ Լիտվային»։

Լրահոս
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան
Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը. Ռուբինյան
11:29
Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը. Ռուբինյան