Ռուսաստանը չի ծրագրել Խարկովի գրավումը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։ Մեկնաբանելով Խարկովի ուղղությամբ ռուսական բանակի հարձակումը՝ Պուտինը դա պայմանավորել է Ռուսաստանի սահմանի մոտ «սանիտարական գոտու» ստեղծման ցանկությամբ։
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է կատարվում Խարկովի ուղղությամբ։ Սա նաև նրանց մեղքն է, քանի որ իրենք գնդակոծել և շարունակում են գնդակոծել սահմանամերձ տարածքների բնակելի շրջանները, այդ թվում՝ Բելգորոդը։ Ես հրապարակավ ասացի՝ եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության «սանիտարական» գոտի։ Սա այն է, ինչ մենք անում ենք: Ինչ վերաբերում է Խարկովին, այսօր այն վերցնելու ծրագրեր չկան»,- ասել է Պուտինը։
Այսօր՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզի հյուսիսում ռուսական զորքերի հարձակման ուղղությամբ։
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…