Կարագը մեր սննդակարգի անբաժան մաս է կազմում։ Հրուշակեղենի, տարատեսակ ուտեստների և խորտիկների համն ու հոտը մեծապես կախված է ճիշտ ընտրված կարագից․ բնական, անարատ կաթից պատրաստված կարագով յուրաքանչյուր ուտեստ ստանում է հագեցած համ։
«Երեմյան Փրոդաքթս» կաթնամթերքի բազմազան տեսականին համալրվել է նոր, սիրված ու սպասված արտադրանքով՝ ամբողջությամբ բնական հումքով պատրաստված տեղական կարագով։ Ինչպե՞ս և ի՞նչ տեխնոլոգիայով է արտադրվում, ի՞նչ կիրառություն և օգտակար հատկանիշներ ունի այն, ինչպե՞ս ընտրել և տարբերակել բնական ու որակյալ կարագը։
Որքան կարևոր է կարագի արտադրությունը, նույնքան էլ կարևոր է ճիշտ փաթեթավորումը․ չէ՞ որ այն ոչ միայն պահպանում է մթերքն արտաքին վնասակար ազդեցություններից, այլև դրանից է կախված կարագի անհրաժեշտ ջերմաստիճանի, պիտանելիության ժամկետի, օգտակար հատկանիշների, բնական համի ու հոտի հավասարակշռության ապահովումը։
«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագն անմիջապես կարող եք նկատել վաճառակետերում՝ շնորհիվ որակյալ, գեղեցիկ ու հարմարավետ փաթեթավորման։ Կարագն առաջին շերտով փաթեթավորված է հատուկ սննդային թղթով, տուփը ևս պատրաստված է հատուկ թղթից (ցելյուլոզային թուղթ)։ Փաթեթավորման մեջ օգտագործված նյութերը կարագը սառնարանում պահպանելն ավելի անվտանգ են դարձնում։ Տուփը հնարավորություն է տալիս բացելուց հետո այն կրկին հերմետիկ փակել՝ ապահովելով կարագի անվնաս պահպանությունը սառնարանում։
Կարագն այս փաթեթավորման շնորհիվ ամբողջությամբ պահպանում է իր օգտակար հատկանիշները, զերծ է մնում արտաքին միջավայրի հետ շփումից, արևի վնասակար ճառագայթներից, ֆիզիկական այլ վնասվածքներից։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…