Լրահոս 24/7

Ուկրաինայում նաև կալանավորներին կզորակոչեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքեր, հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական կայքը։

Օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար դատապարտվածները չեն կարող մոբիլիզացվել։ Նաև նրանք, ովքեր պատիժներ են կրել ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Ըստ օրենքի, բանտարկյալների մոբիլիզացիայի, ավելի ճիշտ՝ պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի ներդրումը նման կատեգորիաների քաղաքացիների նկատմամբ, միայն դատարանի որոշմամբ է։

Վերջինս նաև ապահովում է հետևյալ պայմանները. 

բանտարկյալի կողմից որոշման կամավոր կայացումը,
զորամասի հրամանատարի համաձայնությունը,
բանտարկյալի հոգեկան վիճակի և առողջության համապատասխանությունը Ուկրաինայի զինված ուժերում ծառայության պահանջներին,
երեք տարուց ավելի ազատազրկումը մինչև որոշակի պատժի ավարտը։

Մոբիլիզացվածների այս կատեգորիան ծառայելու է հատուկ ստորաբաժանումներում։ Նման անձանց նկատմամբ վարչական հսկողություն է իրականացնելու այն զորամասի հրամանատարը, որտեղ նրանք կտեղակայվեն։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

8 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

8 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

8 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

9 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

9 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

9 hours ago