Իրանի և Ադրբեջանի նախագահները մայիսի 19-ին կմասնակցեն երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի նախագահը մայիսի 19-ի առավոտյան ժամանել է Թավրիզի օդանավակայան՝ մեկօրյա այցի շրջանակներում իրանա-ադրբեջանական սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսին ու Իլհամ Ալիևը մայիսի 19-ի առավոտյան հանդիպել և բանակցություններ են անցկացրել ամբարտակի բացման արարողությունից առաջ:
Նրանք նաև այցելել են ամբարտակի տարբեր հատվածներ և ծանոթացել շինարարության մանրամասներին և դրա շահագործման առավելություններին:
Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…