ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ. Չ.-ն ու ևս 4 անձ։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Չ․-ն 2024 թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, գիտակցելով, որ իր հակաիրվական և հակաբարոյական գործողությունները լուսաբանվում են առցանց հեռահաղորդակցությամբ և տեսանելի են այլ անձանց կողմից, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելով, մարդկանց անդորրը խաթարելով, կատարել է խուլիգանություն։
Մասնավորապես, Երևան քաղաքի Մելիք Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարության թիվ 1 մասնաշենքի տնտեսական մուտքի դիմաց, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների, բազմաթիվ քաղաքացիների և առցանց հաղորդակցություն իրականացնող լրագրողների ներկայությամբ նա վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում բարձրաձայն անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել վերջինիս հասցեին, ինչի կապակցությամբ ձերբակալվել էր տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից։
Ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված արարքները կատարելու համար, Վ․ Չ․-ին ներկայացվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Նախաքննությունը շարունակվում է։
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…