Լրահոս 24/7

Մեծ ուժերով որոնումները շարունակվում են

Լայնածավալ որոնողափրկարարական գործողություն է իրականացվում այն բանից հետո, երբ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հարկադրված Է եղել «կոշտ վայրէջք» կատարել Իրանի հյուսիս-արևմուտքի լեռնային շրջանում, տեղեկացրել է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:

Պատահարը տեղի է ունեցել մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգի Վարզական և Ջուլֆա քաղաքների միջև գտնվող Դիզմար անտառում, երբ Իրանի նախագահը վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ամբարտակի բացման միջոցառումից:

Բնակիչները IRNA-ի թղթակցին պատմել են, որ որոշ ժամանակ առաջ այդ շրջանում «ձայներ» են լսել:

Ավելի քան քսան լիովին հագեցած որոնողափրկարարական խմբեր են ուղարկվել շրջան, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր և որոնողափրկարարական շներ:

Իրանի զինված ուժերը գործի են դրել նաև կոմանդոսի և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ ՝ որոնողական գործողությանն աջակցելու համար:

Տարածաշրջանի խորդուբորդ տեղանքի և բարդ եղանակային պայմանների, հատկապես այդ տարածքում խիտ մառախուղի պատճառով որոնողափրկարարական գործողությունը կարող է որոշ ժամանակ տևել:

Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը IRNA գործակալությանը հայտնել է, որ տարածաշրջան է ուղարկվել շտապօգնության ութ մեքենա՝ հավելելով, որ ուժեղ մառախուղը անհնար է դարձրել օդից փրկարարական աշխատանքները:

Բաբակ Յեկտապարաստը նշել է, որ շտապ բժշկական օգնության թիմերը, որոնք բաղկացած են տեխնիկներից և բժիշկներից, դեպքի վայր են ուղարկվել միջադեպի մասին հաղորդումից անմիջապես հետո:

Նա հավելել է, որ օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել է նաև արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռ, սակայն ուժեղ մառախուղի պատճառով ստիպված է եղել հետ շրջվել, քանի որ չի կարողացել վայրէջք կատարել այդ տարածքում:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

8 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago