Լրահոս 24/7

Պայքարն ունի օրակարգ, ծրագիր, և դրանով էլ շարժվում է. Բագրատ սրբազան

Radar Armenia-ի հաղրոդմամբ` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր եղել է Կիրանց գյուղում։ Վերադառնալով այնտեղից՝ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մարդիկ քաջալերված են. «Մարդիկ ասացին՝ մինչև վերջ գնացեք, ոչ մի տեղ չկանգնեք, մենք էլ ձեր թիկունքին ենք։ Այն մարդիկ, որոնք այսօր արտասվում են։ Այդ արցունքներին պետք է պատասխան տրվի, այդ արցունքները չեն կարող հենց այնպես անցնել»։

Նրա խոսքով՝ այս «արհավիրքն ու աղետը» պետք է կանգնի։ Նա նշել է, թե գյուղն իր ճանաչած գյուղը չէր. «Կյանքն էր փոխվել․ երբ մտանք գյուղ, կարծես ուրվականների քաղաք լիներ, ուրվականների գյուղ, ուրվականների տարածք․ մարդ չկար գյուղում»։

Ըստ նրա՝ մարդիկ երբ իմացել են, որ ինքը գյուղում է, միանգամից հավաքվել են. «Այս աղետը պետք է կանգնի»։

Նա անդրադարձել է իր գլխավորած շարժմանը՝ ասելով, թե պայքարն ունի օրակարգ, ծրագիր, և դրանով էլ շարժվում է։

Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ վերադառնում են Երևան։

Թիվ 1

Recent Posts

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

19 minutes ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

32 minutes ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

55 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

1 hour ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

2 hours ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago