Լրահոս 24/7

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արայիկ Մնացականյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ «ՀՀ կառավարության համար առանցքային քաղաքականություն է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում, ինչի արդյունքում շահում է միայն մեր մշակութային ժառանգությունը: Լիահույս եմ՝ Ձեր օրինակով դեռ բազմաթիվ հուշագրեր կկնքենք՝ ի նպաստ ՀՀ հուշարձանների պահպանության»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ բարերար Արայիկ Մնացականյանը նշել է, որ որպես Աղավնաձոր համայնքի բնակիչ՝ վաղուց էր նախաձեռնել եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացումը, և հուշագիրը հնարավորություն կտա այդ ուղղությամբ կանոնակարգված աշխատելու:

Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել և ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում՝ բարերարի ֆինանսական միջոցներով:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

13 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

25 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

50 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago