Լրահոս 24/7

Դուք քաղաքական հեթանոսներ եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևը ինչ-որ մի երգի ներքո շրջում է Շուշիով, և ձեր առաջնորդը երեկ հայտարարեց, որ սխալվել է, արձանագրեց, որ սուտ տեղեկություն է տարածել: Հիմա ձեր պատգամավորը նույնիսկ ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց: Այդ մասին ԱԺ նիստին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին:

«Դուք քաղաքական հեթանոսներ եք, գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, դա կոչվում է ժողովրդավարություն: Դուք՝ որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր գողապետություն: Ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ…

Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ, քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված, հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել: Իսկ ձեր գնահատականը սա է՝ դուք քաղաքական հեթանոս եք, և Հայաստանում փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը: Բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա, և վերադարձ անցյալին անհնար է»,- ասաց նա:

Իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչ է նշանակում սահմանազատման գործընթացի մասով իշխանության ձևակերպումը, այն է՝ «սահմանների վերարտադրություն»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ ստացվում է պատգամավորը պնդում է, որ Հայաստանը սահման չունի:

«Հիմա դուք ասում եք, Դուք՝ երկրորդ խմբակցության քարտուղար, ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ ՀՀ-ն սահման չունի: Հիմա որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, այն ժամանակ ի՞նչ եք ասելու: Հետևե՛ք ձեր բառապաշարին, ՀՀ-ն ունի կոնկրետ հստակ սահման՝ իրավական հիմքերով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

15 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

21 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

24 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

27 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

46 mins ago

ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ…

59 mins ago