Լրահոս 24/7

Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից հետ է կանչել խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են Պաղեստինը ճանաչելու որոշման մասին: Այս մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում:

«Ես հանձնարարել եմ անհապաղ հետ կանչել Իսրայելի դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից խորհրդակցությունների համար՝ Պաղեստին պետությունը ճանաչելու՝ այդ երկրների որոշման պատճառով։ Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային՝ Իսրայելը չի թուլացնի ճնշումը նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ են դնում իր ինքնիշխանությունը և վտանգում են իր անվտանգությունը», – գրել է Կացը:Նախարարը հավելել է, որ նման որոշումները կհանգեցնեն «ծանր հետևանքների»։

«Եթե Իսպանիան իրականացնի Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրությունը, ապա նրա դեմ կձեռնարկվեն նմանատիպ միջոցներ», – ընդգծել է նա։Կացի հայտարարության պահին Իսպանիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չէր հայտարարել Պաղեստինը ճանաչելու մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։

1988 թվականից ի վեր Պաղեստինը որպես պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

11 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

13 hours ago