Լրահոս 24/7

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջև

Մայիսի 22-ին Մադրիդում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Իսպանիայի Թագավորության ԱԳ, Եվրամիության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների Պետական քարտուղար Դիեգո Մարտինեզ Բելիոյի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գերատեսչությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ` ընդգծելով տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իսպանացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարարի տեղակալը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։

Պարույր Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին ու այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգային հարցերի առնչությամբ երկու երկրների մոտեցումների շուրջ։ Կողմերը կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

2 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

2 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

2 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

3 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

3 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

3 hours ago