Լրահոս 24/7

Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում. Օհանյան

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը պնդեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգերի խախտմամբ է իրականացվում և միակողմանի զիջում է։

«Եթե կա հակամարտություն և ձգտում ենք խաղաղության, ապա դրանք երկկողմ պետք է լինեն։ Պետք է սահմանվեն համապատասխան ընթացակարգեր և հետևեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջև համաձայնագիր, քարտեզները ճշգրտվեն, դրանից հետո նոր սահմանագծման գործընթացն իրականացվի։

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացները հատվածական են և չեն համապատասխանում իրականությանը. այս ամենը հետևից են սկսում իրականացնել»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ գործընթացները ցույց են տալիս՝ Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում։

«Մի դեպքում Տավուշի հատվածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ մյուս դեպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնվում դրան»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, իրականացված սադրանքները և ցեղասպանությունը, որ կատարել է Արցախի նկատմամբ։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

12 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

13 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

14 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

14 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

14 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

15 hours ago