Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի պատճառով, որը երկրում զանգվածային ցույցերի առիթ էր դարձել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք շատ մտահոգված ենք ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի առնչությամբ։ Կարծում եմ՝ դա ուղիղ Մոսկվայից է եկել, ցավոք, մենք շատ ուշադիր քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել ի պատասխան դրան, և ես ակնկալում եմ, որ մենք գործողություններ կձեռնարկենք», – ասել է նա:
Բլինքենի խոսքով՝ «ԵՄ-ն ուսումնասիրում է դրա ներգործությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա»։
«Կարծում եմ՝ այն (խմբ․՝ օրինագիծը), միանշանակ, դեմ է վրացիների ճնշող մեծամասնության ցանկությանը՝ շարժվելու ԵՄ-ի և Եվրամիությանն ինտեգրման ուղղությամբ», – հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար…
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ…
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և բալիստիկ հրթիռների ծրագրերի վրա՝ նպատակ…
Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ…