Արժեքներ

Ադրբեջանը` Երևանի Կոնդ թաղամասի «փրկիչ»

Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ նկատելով, որ տարիներ շարունակ ջանք ու ռեսուրս չխնայելով՝ հարևան երկիրը փորձում է ավելի քան 2800-ամյա Երևանը ներկայացնել ադրբեջանական։

«Ադրբեջանի հերթական թիրախը Երևանի Կոնդ հնագույն թաղամասն է: Կոնդը, որն իր անվանումը ստացել է բարձր դիրքի շնորհիվ, պարսից տիրապետության ժամանակ վերանվանվել է «թափաբաշ» (բլուրի գլուխ)։ Թաղամասի հնագույն հուշարձաններից է 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել 1710 թվականին։

Կոնդ թաղամասի անունը ադրբեջանցիները շրջանառում են վերափոխված «թեփեբաշի» տարբերակով։ Ադրբեջանի՝ նման քարոզարշավը նոր երևույթ չէ. դեռևս 2022 թ․ հուլիսի 7-ին ադրբեջանցի «մշակութային ու հասարակական գործիչները» դիմել էին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երևանում «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու կոչով։

2024 թ․ մայիսի 7-ին Ադրբեջանն, այս անգամ հասարակական կազմակերպությունների անունից, կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Կոնդի պահպանմանն ուղղված կոչով։ Ստորագրողների թվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք», «Իրևանի մշակութային ժառանգության քարոզչություն», «Զանգեզուր միություն» և հասարակական այլ կազմակերպություններ, որոնց անուններն արդեն իսկ բացահայտորեն արտացոլում են իրենց օրակարգն ու գործունեության նպատակը։

Մի կողմ թողնելով Կոնդի՝ ադրբեջանական չլինելու փաստը՝ այս հայտարարությունը պարադոքսալ է՝ հաշվի առնելով Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական պատմամշակութային արժեքների բացահայտ թիրախավորման Ադրբեջանի  քաղաքականությունը և փաստագրված ոչնչացումները։

Ավելին՝ հայտարարության մեջ Ադրբեջանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության և փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու նպատակով, ինչպես նաև կոչ անում՝ «փաստահավաք առաքելություն ուղարկել Երևան․․․»։ Նման կոչը հեգնական է ու հերթական պարադոքսը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականին անկախ տեխնիկական առաքելություն ստեղծելու պատրաստակամություն էր  հայտնել՝ գնահատելու Արցախում մշակութային արժեքների կարգավիճակը։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտել էր առաքելության մուտքն Արցախ՝ մարտահրավեր նետելով  միջազգային կառույցներին ու նրանց գործունեությանը՝ ընդգծելով նաև Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը հաստատող փաստերը քողարկելու իր փորձերը:

Այսպիսով՝ Երևանի Կոնդ թաղամասի «ադրբեջանականացման» քարոզարշավն Ադրբեջանի ավելի լայն քաղաքական օրակարգի բացահայտ դրսևորումն է՝ ուղղված պատմությունը խեղաթյուրելուն ու Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները ներկայացնելուն։ Միջազգային հանրության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը տագնապալի մասշտաբների է հասել․ գրավված Արցախում այսօր առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը

«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Նա սպանված Նասրալլայի զարմիկն է,…

52 mins ago

Հայ ոստիկաններին է ներկայացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և…

53 mins ago

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։ Այցի ընթացքում երկու…

2 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին…

2 hours ago

«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների առաջնորդների խոստումները կեղծ էին». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ միջոցներ…

2 hours ago

Մայր Տաճարում մեկ շաբաթ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող…

2 hours ago