Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:
Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն:
Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը: Կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի շարունակաբար բարելավել պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը: Արդյունքում՝ կբարելավվի պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:
Վարչապետը որոշման հետ կապված նշել է. «Մենք երկու տարի առաջ որոշումն ընդունել էինք, բայց հիմա մոնիտորինգ ենք արել և տեսել ենք, որ այդքան էլ ակտիվ չեն: Հիմա փորձում ենք պարզեցնել սխեմաները, որպեսզի լրագրողները, հասարակական կազմակերպությունները և մրցակիցներն ավելի ակտիվ վերահսկեն մյուսների գործունեությունը»:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի խոսքով, պիլոտային եղանակով Ֆինանսների նախարարության գործընկերների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ արդեն իսկ իրականացվել է երկու շրջայց և Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել վերապատրաստման կուրսերի իրականացման մասով:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս որոշման լավարկումն ի ցույց է դնում թափանցիկության սկզբունքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը:
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…