Թուրքիայում գործող «Ապագա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերություններին, նաև խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։
Այս տեղեկությունը, ըստ «Արմենպրես»-ի, հայտնել է թուրքական dha.com.tr-ն:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իրեն ճիշտ է պահել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օժանդակելու հարցում, բայց նաև նշել է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:
«Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանային դարպասներն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքի կրակի տարածումը դեպի Կովկաս պետք է կանխել»,-ասել է Թուրքիայի նախկին վարչապետը։
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…
Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…