Լրահոս 24/7

Վարչապետը հյուրընկալել է Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Վիզլերի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համատեղ օրակարգը հետևողական կերպով ընդլայնվում է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել անձամբ պարոն Վիզլերի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից պարբերաբար արտահայտվող հայանպաստ դիրքորոշումների համար և կարևորել միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Կլոդ Վիզլերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և բարձր գնահատել Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ներկա մակարդակը: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կլոդ Վիզլերը շեշտել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ինչը կնպաստի նաև տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել է ՀՀ կառավարության մոտեցումները և հասցեական լուծումները՝ կապված ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնակչության խնդիրների ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը: Այս համատեքստում կարևորվել է նաև միջազգային հանրության աջակցությունը:

Տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման հարցում երկուստեք ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

Թիվ 1

Recent Posts

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

4 minutes ago

ՏԿԵ փոխնախարարը Թեհրանում մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել…

26 minutes ago

Եվրոպական անվտանգության բլոկը ուժեղ չի լինի առանց Թուրքիայի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է բարեփոխել իր…

56 minutes ago

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

1 hour ago

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է…

2 hours ago

Հաստատվել է շրջհարկ վճարողների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության…

2 hours ago