Լրահոս 24/7

Փաշինյանը մասնակցել է «Երեմյան Փրոջեքթսի» կաթնամթերքի գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը:

Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:

Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում:

Ընդգծվել է, որ հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ. լիտր կաթի մշակման ներուժ:

Գործարանը հնարավորություն է տալու բազմապատկելու արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով և դրանք արտահանել միջազգային շուկաներ:

Վարչապետը շնորհավորել է գործարանի բացման առթիվ և նշել, որ միշտ խոսվում է մեր երկրում ստանդարտների ներդրման անհրաժեշտության մասին, և այս ներդրումը ստանդարտի ներդրման օրինակ է, որովհետև այն փոխում է ընկալումն արտադրական ստանդարտների մասին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը և համոզմունք ունենալ, որ այն, ինչի վրա գրված է կաթնամթերք՝ այն իսկապես կաթնամթերք է:

«Սննդի անվտանգությունը մի խնդիր է, որի հետ մենք բախվում ենք, և շատ հաճախ պատահում է, որ չենք արձանագրում պատճառահետևանքային կապը սննդի անվտանգության ոլորտում եղած խնդիրների և առողջապահության ոլորտում եղած խնդիրների ծավալի միջև, բայց այդ կապը կա, և այդ կապն ակնհայտ է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ գործարանի կառուցման գաղափարը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մոտ առաջացել է կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի ժամանակ և ընդգծել, որ փոփոխվող աշխարհում կարևոր է կարողանալ ադապտացվել այն փոփոխություններին, որոնք, ըստ էության, կախված չեն մարդու կամքից և կենսունակ մոտեցումն է ադապտացվել պրոցեսին և ադապտացվել ոչ թե գոյատևելու տրամաբանությամբ, այլ օգտագործել առկա դինամիկան՝ զարգացման նոր մակարդակի հասնելու համար:

Վարչապետը նաև նշել է, որ խոսքը կոնկրետ ընկերության մասին է, բայց դա այն ռազմավարությունն է, որ կառավարությունը որդեգրել է և կարևոր է, որ այն դրսևորումներ ունենա ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև տնտեսական և այլ մակարդակներում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago