Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են, դրանք անցկացվում են լուրերի ֆոնին, որ խորհրդարանը մայիսի 28-ի նիստում փորձելու է շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու կիրառած վետոն։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են պետական կառույցների շենքերի դիմաց: ԶԼՄ-ների տվյալով՝ նրանք պահանջել են չեղարկել օրինագծի ընդունումը՝ այն անվանելով ժողովրդավարությունը խարխլող օրենք, և ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ցուցարարներին:
Ցուցարարները պնդում են, որ ոստիկանությունը մի քանի հարյուր մարդ է ձերբակալել նախկինում Թբիլիսիում անցկացված ցույցերի ժամանակ:
Ցուցարարները պնդում են, որ ոստիկանությունը մի քանի հարյուր մարդ է ձերբակալել նախկինում Թբիլիսիում անցկացված ցույցերի ժամանակ:Չնայած իշխող կուսակցության հայտարարություններին, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը Վրաստանի ժողովրդավարությունը և անվտանգությունը պաշտպանելն է՝ Թբիլիսիի արևմտյան գործընկերները խոստանում են վերանայել երկկողմ հարաբերությունները:
Վաշինգտոնը նույնիսկ խոստացել է վիզային սահմանափակումներ կիրառել վրացի մի շարք պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ նախազգուշացրել է, որ, նրա ձևակերպմամբ, «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը չի նպաստում Վրաստանի եվրոպական ձգտումներին:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…