Լրահոս 24/7

Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․

«Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ փրկարարական խմբեր ձևավորելու կոչեր են անում՝ ստեղծված իրավիճակում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար:

Տեղեկացնում ենք, սակայն, որ այս պահին Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»:

Թիվ 1

Recent Posts

ՏԿԵ փոխնախարարը Թեհրանում մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել…

14 minutes ago

Եվրոպական անվտանգության բլոկը ուժեղ չի լինի առանց Թուրքիայի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է բարեփոխել իր…

44 minutes ago

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

1 hour ago

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է…

1 hour ago

Հաստատվել է շրջհարկ վճարողների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության…

2 hours ago

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ․ ԴՕԿ կուսակցություն

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, այս մասին հայտարարություն…

2 hours ago